Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի նոր դպրոց՝ պարտքերով

Սեպտեմբեր 01,2015 22:40

Երեւանի Սեբաստիա թաղամասում այսօր համեստ պայմաններում բացվեց «Նարվա» շախմատի դպրոցի երրորդ մասնաճյուղը:

Դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը փոքրաթիվ աշակերտների, նրանց ծնողների եւ իր համախոհների ներկայությամբ ժապավենը կտրելով՝ բոլորին հրավիրեց ներս: Երկու սենյակ, շախմատի խաղատախտակներ եւ ցուցատախտակներ, համեստ գույք երեխաների համար, խոհանոց, սանհանգույց եւ տնօրենի աշխատասենյակ: Ահա այսքանը:

narva1 narva2

Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Վարազդատյանը ներկայացրեց նոր դպրոցի ստեղծման պատմությունը: «Գաղտնիք չէր, որ «Նարվա» շախմատի ընդհանուր դպրոցը փակման եզրին էր: Չէինք կարողանում տարածքի վարձակալության գումարները վճարել, հարկային հարցերը լուծել, որոնցից չենք խուսափում: Չեմ թաքցնում: Ներկայումս դպրոցը պարտքեր ունի տարածքը վարձակալելու, գույքի ձեռքբերման, հարկայինի հարցերի հետ կապված: Խնդիրն այն է, որ դպրոցում կան 70 եւ ավելի անվճարունակ երեխաներ՝ սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամության կարգ ունեցող ընտանիքներից, ազատամարտիկների երեխաներ եւ թոռներ, որոնց հետ աշխատում ենք բացառապես անվճար հիմունքներով: Բայց այնքան քչացան վճարունակները, որ դպրոցը կանգնեց փակման եզրին: Այդ պատճառով հանդես եկա հայտարարությամբ՝ «Օգնենք կարիքավոր ընտանիքներին»:

Հաշմանդամների ասոցիացիայի հետ կապված ունեցանք հանդիպումներ: Դրամահավաք կազմակերպվեց, հավաքվեց որոշակի գումար, եղան նաեւ անհատ օգնողներ, որոնցից շատ շնորհակալ եմ: Իսկ մնացածն արեցի իմ ջանքերով»:

Հարցրինք, թե շախմատի ֆեդերացիան չի՞ օգնել: Ոչ շախմատի ֆեդերացիան, ոչ էլ որեւէ կազմակերպություն: Միայն անհատ մարդիկ: Այսօրվա բացման արարողության առիթով հրավեր ենք ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, Շախմատի ֆեդերացիայի էլեկտրոնային հասցեին: Սակայն, ինչպես միշտ, որեւէ արձագանք չեղավ: Բայց ոչինչ: Դպրոցը հիմնվել է եւ մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի տարբեր երկրներում մեր դպրոցի աշակերտների շնորհիվ ճանաչեն մեր երկիրը», – ասաց Նարեկ Վարազդատյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930