Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված 6 ցուցարարից 5-ը ազատ է արձակվել

Սեպտեմբեր 01,2015 21:40

Վալերի Օսիպյանի խոսքերով՝ մյուսը ավելի ուշ է բերման ենթարկվել, այդ պատճառով դեռ ազատ չի արձակվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ոստիկանությունը տեղեկացրել էր Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա կատարող ցուցարարներին, որ իրենց բերման ենթարկված գաղափարակից ընկերները ազատ կարձակվեն 20:20-ին:

Երբ նշված ժամանակը լրացավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը խնդրեց ոստիկանությանը բացատրել, թե որոնք են պատճառները: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ բերման ենթարկվածներից երեքն արդեն գրեթե տաս րոպե ազատ են արձակվել, իսկ երկուսը ազատ կարձակվեն մի քանի րոպեից:

Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ 6 բերման ենթարկվածներից 5-ը ազատ են արձակվել, իսկ մյուսը ավելի ուշ է բերման ենթարկվել, այդ պատճառով դեռ ազատ չի արձակվել:

Ցուցարարները պնդում էին, որ վերջին 6-րդ բերման ենթարկվածն անչափահաս է, Վալերի Օսիպյանը չկարողացավ հաստատել կամ ժխտել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ էր: Բերման են ենթարկվել «Ոչ թալանին» նախաձեռնության 6 անդամներ, այդ թվում նաեւ Մաքսիմ Սարգսյանը եւ Արտուշ Չիբուխչյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930