Վալերի Օսիպյանի խոսքերով՝ բերման ենթարկվածները որքան հնարավոր է շուտ ազատ կարձակվեն
Aravot.am-ի տեղեկություններով սեպտեմբերի 1-ին ոչ միայն Բաղրամյան պողոտայից են ցուցարարների բերման ենթարկել, այլ նաեւ Հանրապետության հրապարակից: Մենք խնդրեցինք Երեւանի փոխոստիկանապետին պարզաբանել արդյոք հավաստի՞ են տեղեկությունները, նա պատասխանեց.
«Ես տեղյակ եմ, որ այնտեղ կարգ էին խախտում, որ փորձում էին մտնել Հանրապետության հրապարակի գորգի մեջ, եւս այնտեղ էլ իմ տեղեկություններով ոստիկանները բացատրել են, որ դա անթույլատրելի է, բայց նույնպես հրաժարվում էին կատարել ոստիկանի օրինական պահանջները, ստիպված դա արեցին ոստիկանները, քանի որ տեւական ժամանակ՝ մոտ մեկ ամիս, իրենք անընդհատ փորձել են կարգ խախտել եւ հայտնվել այդ կլորում, որը անօրինական գործողություն է»:
Վալերի Օսիպյանը դժվարացավ բերման ենթարկվածների անուններն ասել, բայց հավելեց, որ Հանրապետության հրապարակից բերման ենթարկվածները 4 հոգի են: Հարցին, թե երբ նրանց բաց կթողեն, նա պատասխանեց՝ որքան հնարավոր է շուտ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ