«Շատ ժամանակ զարմանք եմ ապրում, թե ինչու է այդքան գումար կազմում»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի վճարին, ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա դժվարացավ նշել, թե ամսական ինչքան է վճարում՝ պատճառաբանելով, որ վճարումները մայրն է կատարում. «Եթե ինձ համար է դա զգալի, ապա ես պատկերացնում եմ, թե մեր կրտսեր ներկայացուցիչները՝ սերժանտների, ենթասպաների համար, հնարավոր է, ավելի դժվար է, քանի որ իմ աշխատավարձը մի քիչ ավելի տարբերվում է նրանցից»:
Իսկ երեւույթին, երբ քաղաքացիները իրենց ծախսած էլեկտրաէներգիայից ստիպված են լինում ավել վճարել, Վալերի Օսիպյանը ծանոթ չէր: Նման դեպքերում նա խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն. «Եթե նման բան կա քաղաքացիների կողմից արձանագրված, խնդիր չկա, ես հայտարարում եմ՝ դիմե՛ք ոստիկանություն, ոստիկանությունը այդ ամենին հետամուտ կլինի: Իհարկե՛, դա պատժելի արարք է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ