Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը խորապես վշտացած է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան առիթով

Սեպտեմբեր 01,2015 20:25

Հայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է ՀՀ ականավոր ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան առիթով:

Դեռևս խորհրդային տարիներին նշանակալի զինվորական կարիերա անցած Գուրգեն Դալիբալթայանը Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո տքնաջանությամբ լծվեց երկրի զինված ուժերի կայացման դժվարին գործին` դառնալով դրա առաջամարտիկներից մեկը:

Գեներալ Դալիբալթայանը տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է մի շարք բարձրագույն զինվորական պաշտոններ` Նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ռազմական տեսուչ: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքներ` անուրանալի ներդրում ունենալով ինչպես Հայոց բանակի կազմավորման, այնպես էլ նրա արձանագրած հաջողությունների գործում, ինչի համար արժանիորեն պարգևատրվել է ՀՀ մի շարք պետական մեդալներով ու շքանշաններով:

Սրանից զատ, գեներալ Դալիբալթայանն առանձնանում էր պետական մտածողության, քաղաքացիական գիտակցության բարձր որակներով, ռազմական գործչին վայել լրջամտությամբ ու օրինակելի վարքագծով:

Սա մեծ կորուստ էր Հայոց բանակի համար, ում մինչև վերջ իր հեղինակությամբ, ներկայությամբ ու խորհուրդներով նեցուկ էր Գուրգեն Դալիբալթայանը:

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Գուրգեն Դալիբալթայանի հարազատներին, ընկերներին ու զինակիցներին, կիսում նրանց վիշտը: Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ՀԱԿ-ը ? դե լավ էլի ՀԱԿՆ -ն ուր բանակն ուր

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930