«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում սպասում են իրենց գաղափարակից ընկերներին
Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցեց ցուցարարների հետ: Խոսակցությունից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, թե ոստիկանությունը տեղեկացրեց, որ իրենց բերման ենթարկված ընկերներին ժամը 20:20 ազատ կարձակեն:
Նա ասաց, որ իրենք սպասելու են մինչեւ իրենց բերման ենթարկված գաղափարակիցներին ազատ արձակեն եւ կոչ արեց բոլորին մնալ Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմացի մայթում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել «Ոչ թալանին» նախաձեռնության 6 անդամներ, այդ թվում նաեւ Մաքսիմ Սարգսյանը, Արտուշ Չիբուխչյանը: Բերման ենթարկվածների թվում կա նաեւ անչափահաս:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
երկկողմանի ցիրկը շարունակվում է:
մինչև երբ եք սենց կլոունույթուն անելու: