Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց կգրանցվի: Այս հայտարարությունը, Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանն արել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ես բարձր եմ գնահատում երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը քննարկելու նպատակով Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը: Այս թեման, որը մենք Ձեր, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների, ինչպես նաեւ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարությամբ փորձում ենք բերել մի ընդհանուր հայտարարի: Հույս ունեմ, որ առաջընթաց կարձանագրվի»,- նշել է Լավրովը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ