Բաղրամյան պողոտայում շարունակվում է լարված իրավիճակը, քիչ առաջ բերման ենթարկեցին նախաձեռնության հինգ անդամների, որոնց թվում Մարտին Սարգսյանն է, Արտուշ Չիբուխչյանը եւ Վահրամ Պետրոսյանը:
Նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ ոստիկանությանը կես ժամ ժամանակ են տալիս, եթե կես ժամվա ընթացքում բերման ենթարկված իրենց գաղափարակից ընկերները ազատ չարձակվեն՝ ներկա գտնվողները դուրս են գալու փողոց եւ փակելու են Բաղրամյանը:
Նա նշեց, որ նախաձեռնության անդամները բախման ժամանակ չեն բերման ենթարկվել: Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը պահանջեց, որպեսզի բաց թողնեն ակտիվիստներին ասելով՝ Շանթը հետ է գալու:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ