Տեղեկացրել ենք, որ Իջեւանի պահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանն օգոստոսի 26-ին իր ենթականերին հրահանգել է «ձայներ բերել» Իջեւանի քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի համար:
Գ. Գրիգորյանի վերաբերյալ հարցումով այսօր դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Նա հայտնեց, որ Գագիկ Գրիգորյանը երեկ ազատվել է աշխատանքից, գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ