Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Քիչ առաջ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները եկան Բաղրամյան պողոտա: Նրանք մոտեցան իրեն վատ զգացող ցուցարարին՝ Արա Ղարագյոզյանին: Վերջինս նշեց, որ իրեն վատ է զգում, սակայն ոստիկանները չեն թողնում անցնել, որպեսզի ցայտաղբյուրից ջուր խմի:
ՄԻՊ ներկայացուցիչները միջնորդեցին, որ Արա Ղարագյոզյանը եւ փաստաբան Հայարփի Սարգսյանը անցնեն ոստիկանական շղթայից այնկողմ եւ ջուր խմեն:
Քիչ առաջ մոտեցավ նաեւ շտապօգնության մեքենան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ