Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որը «Գիտելիքի օրվա» առիթով այցելել էր Նուբարաշենում գտնվող երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, լրագրողների հարցին, թե դասից փախե՞լ է, նրա ականջը ուսուցիչները քաշե՞լ են կամ երկու ստացե՞լ է, ասաց, որ դպրոցում գերազանց է սովորել, ոսկե մեդալով է ավարտել, բայց չարաճճիություններ մյուս երեխաների պես ինքն էլ է արել:
Դպրոցական տարիների հիշողություններից նախարարի մեջ հատկապես մի դրվագ էր տպավորվել, երբ ֆուտբոլի պարապմունքների համար երկարօրյայից փախել էր, սակայն, երբ դասղեկը եկել է Արտամ Ասատրյանի տուն ծնողներին բողոքելու, տեսել է, որ նա դասերն է պատրաստում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ