Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները ներկա են գտնվել նոր ուսումնական տարվա առիթով Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում կազմակերպված տոնական միջոցառումներին: Հյուրերի թվում եղել են նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:
Հանդիսությունների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Վարչական շրջանների ղեկավարները շնորհավորել են մանկավարժներին, ծնողներին և աշակերտներին՝ վերջիններիս հորդորելով լավ սովորել ու ստացած գիտելիքները հետագայում ներդնել Հայաստանի Հանրապետության և քաղաքամայր Երևանի հզորացման գործում:
Երևանի քաղաքապետարան