Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Բաղրամյանում

Սեպտեմբեր 01,2015 17:58

«Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին Սիրահարների այգում  հավաք էր կազմակերպել:  Հավաքի ընթացքում անդամները խորհրդակցեցին եւ որոշեցին գնալ նախագահի նստավայր՝ հայտարարություն անելու:

Siraharneri-aygi

Սկզբում ոստիկանությունը չէր թողնում անցնել նախագահականի դիմացի մայթ, այնուհետեւ բանակցություններից հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայնեց:

Անցնելով նախագահականի դիմացի մայթ, նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը սուտասան է:

Այնուհետեւ նախաձեռնության անդամները փորձեցին անցնել դիմացի մայթ, ոմանք նաեւ նստում էին հետիոտնի անցումների վրա:

Ոստիկանները բռնի ուժ գործադրելով ազատում էին հետիոտնի համար նախատեսված անցումները: Մաքսիմ Սարգսյանի վերնաշապիկը պատռված է:

Voch_talanin_2 Voch_talanin_1

Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պարբերաբար անհնազանդության են դիմում: Նախաձեռնությունը երկու մասի է բաժանվել. նրանք գտնվում են տարբեր մայթերին:

Ոստիկանները չեն թողնում անցնել դիմացի՝ Բաղրամյան 26-ի մայթ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930