Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաճարակաբանների խումբը Բասեն գյուղում ոչնչացրել է 45 կիլոգրամ պահածոյացված բանջարեղեն

Սեպտեմբեր 01,2015 18:15

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ծանր վիճակով, բուտուլիզմ ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1980 թվականին ծնված Քրիստինե Սարուխանյանը: Նա թունավորվել էր վարունգի թթվից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել Քրիստինեի 12-ամյա որդուն, քրոջը ու հարեւանուհուն:

Համաճարակաբանների խումբը, մեկնելով նրա հայրական տուն, որը գտնվում է Գյումրիից ոչ հեռու Բասեն գյուղում, տանտերերի հետ տարվող երկարատեւ բացատրական աշխատանքներից հետո  միջոցառումներ են իրականացրել. ոչնչացրել են մոտ 45 կիլոգրամ պահածոյացված բանջարեղեն՝ կանաչ, կարմիր պղպեղներ, մարինատ վարունգ, լոբի, բադրիջան: Դրանք թափել են հորատիկ զուգարանում, այնպիսի տեղ, որ կենդանիներն անգամ մոտ չգնան  ու վարակազերծել են ախտահանիչ նյութով:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՒԱԿ Շիրակ մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը: Ըստ նրա, իրենք ահազանգը ստացել են կիրակի օրը եւ հենց նույն օրը արյան նմուշ են վերցրել ու օգտագործված կասկածելի սննդամթերքի նմուշառում են կատարել: «Ժամը մեկ հետաքրքրվում ենք  հիվանդանոցներում գտնվողների վիճակով, ասեմ, որ արդեն դրական դինամիկա կա նրանց մոտ»,- ասաց Վարդան Ուռուտյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930