Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը մեզ հայտնեց, որ այսօր Բաղանիսի դպրոցում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումն արդեն ավարտվել էր, երբ ադրբեջանցիները սկսեցին կրակել գյուղի ուղղությամբ: Նա ասաց. « Ադրբեջանցիներին չհաջողվեց խանգարել մեր միջոցառումը»:
Ն. Սահակյանը հայտնեց, որ անցած գիշեր ադրբեջանական գնդակոծությունից գյուղում վնասվել են տների լուսամուտափեղկեր, իսկ այսօրվա գնդակոծությունից՝ տների տանիքներ, տների ծածկերի ազբոշիֆերներ:
Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գարիկ Մամյանն ասաց, որ իր ղեկավարած դպրոցում սեպտեմբերի 1-ի միջոցառման ժամանակ կրակոցների ձայներ էին լսվում, սակայն դրանք չխանգարեցին միջոցառումն անցկացնելուն:
Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանին հարցրինք կրակոցների մասին: Գյուղապետը, որը նախկին զինվորական է, ասաց, որ հարկ չկա այդքան գրել կրակոցների մասին, անհարկի խուճապ առաջացնել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ