Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ Գյումրիում դպրոցահասակ երեխաներ ունեցող, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ հայտնվում են անելանելի դրության մեջ:
Նրանց թվում կան ընտանիքներ, ովքեր աղքատության պատճառով փորձում են իրենց երեխաներին դպրոց չուղարկել: «Շիրակ կենտրոնը» երրորդ տարին է ուսումնական նոր տարվա նախաշեմին, իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում, կազմակերպության գործընկերների աջակցությամբ Գյումրու և Շիրակի մարզի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին տրամադրվում է հագուստ և գրենական պիտույքներ: Ներկայացվող տեսանյութը երկու մանկահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքի ծանր ապրելակերպի, նրանց առաջին դասարան հաճախել ցանկացող երեխային՝ ամերիկահայ բարերար Հերման Խնդիրեանի օժանդակությամբ ցուցաբերած աջակցության մասին է: