Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանին «ամոթի սյանը» գամեն, աշխատավարձից զրկեն, թե մանդատից. «կբռնաբարեմ» բառի հետեւանքները

Սեպտեմբեր 01,2015 17:35

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարքը, թե ինչքանով է այն համապատասխանում պատգամավորի էթիկայի նորմերին:

Հանձնաժողովին էր դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԲ) Վանաձորի գրասենյակը՝ խնդրելով գնահատական տալ Առաքել Մովսիսյանի այն սպառնալիքներին, որ պատրաստ է գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կամ նրա ընտանիքի հասցեին որեւէ բացասական արտահայտություն անել:

Այսօր հանձնաժողովում քվեարկությամբ որոշել են Թեւան Պողոսյանին զեկուցող նշանակել: Նա պետք է կողմերին լսի եւ հանձնաժողովին ներկայացնի գործը, որից հետո հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի:

Tevan_Pogosyan

Մեր հարցին՝ Դուք տեսնո՞ւմ եք այդտեղ պատգամավորի վարքականոնի խախտում՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Երբ ուսումնասիրեմ՝ կասեմ: Չեմ ցանկանում առաջ ընկնել: Մենք պետք է ի վերջո գիտակցենք, որ անմեղության կանխավարկած կա: Մեր սեփական եզրակացությունները մեզ պահելով՝ պետք է ամեն ինչ անենք կանոնակարգով»:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Առաքել Մովսիսյանի դեմ բողոք է ներկայացվում ԱԺ էթիկայի հանձնաժողով: Առաջին անգամ դիմում էին ներկայացրել լրագրողները, որոնց պատգամավորը վիրավորել էր «գազային պայմանագրի» քննարկման ժամանակ հայտնի ակցիային մասնակցելիս: Այդ ժամանակ, չնայած լրագրողների դիմումը բավարարվել էր եւ պահանջներից մեկն էր, որ Առաքել Մովսիսյանը հրապարակային  ներողություն խնդրի իր պահվածքի համար, բայց պատգամավորն այդպես էլ մինչ օրս չի արել դա:

Մեր հարցին՝ ի՞նչ լծակ կա պարտավորեցնելու Առաքել Մովսիսյանին կատարել հանձնաժողովի որոշումը՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում պետք է փոփոխություններ լինեն, որ հանձնաժողովի լիազորությունները կարողանան օգտագործել. «Կարող է ֆինանսական խնդիր լինի լծակը, օրինակ՝ աշխատավարձերի հետ կապված, մյուսը՝ իրավունքից զրկելու, միգուցե մի քանի անգամ կրկնելու դեպքում հարց բարձրացվի մանդատից զրկելու մասին: Ցավոք, սա դեռ քննարկումների շրջանակ է: Այսօրվա եղած օրենքը ավելին չի պահանջում: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ քննությունից հետո գիտակցել են, որ մարդիկ բավարարված չեն, առաջարկ ենք արել, որ բացի այդ հանձնաժողովից գոյություն ունի դատական համակարգ, կարող են այդտեղ իրենց շահերը պաշտպանեն»:

Ըստ Թեւան Պողոսյանի, այս դեպքում պատգամավորներին ավելի շատ ամոթի սյանը գամելու նման իրավիճակ է ձեւավորում. «Հանձնաժողովը միայն եզրակացություն է տալիս, բայց  դրանից հետո ԱԺ նախագահը կարող է իր լիազորություններից ելնելով՝ ինչ-որ գործողություններ ձեռնարկել: Բայց կանեն, թե ոչ՝ դա արդեն կերեւա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Մականունավորների առատությամբ ՓԱՅԼՈՂ ԱԺ-ն ոչինչ էլ չի անի մականունավոր ու հայհոյաբերան պատգամավորին: Անող լիներ, էդ տեսակը ԱԺ-ում չէր լինի

  2. մհո says:

    Ոչ մի հետեւանք չի կարող լինել, հերթապահ մա – մլյաից բացի: Ասենք, կեզրակացնեն որ “ընենց չի ասվել, ոնց որ մտածվել է”, “փոխաբերություն” է կիրառվել (ըստ լեզվի ուստա համարվող գալուստի): Կարող է որակվել ժամանակակից “ժիվոյ ֆոլկլոր”, “կիրառական ժարգոն” ու այլ անմեղություններ: Իսկ դա նշանակում է որ տվյալ սուբյեկտը կմնա պատրաստ //գլխատելու կամ բռնաբարելու բոլորին – ով աչքին բացասական երեւա …// Հետաքրքիր է, որ հանկարծ մի օր էլ իրենք մի բացասական բան թռցնեն … շմասը իրենց էլ?

  3. Գեւորգ says:

    Հայտնի է, որ երբ կենդանուն տեղավորում են մարդկանց մեջ, նա ինքն իրեն նույնպես մարդ է կարծում եւ ավելին՝ որովհետեւ բոլորի ներողամտությունն է վայելում: Իսկ հետաքրքիր է, մարդն ի՜նչ է զգում, երբ անասուններով է շրջապատվում – այս հարցի պատասխանը արդյոք կարող է տալ էթիկայի հանձնաժողովը?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930