Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը`ԲՀԿ-ի` խմբակ լինելու մասին. «Զառանցանքներ չեմ մեկնաբանում»

Սեպտեմբեր 01,2015 17:12

ԲՀԿ-ին բազմիցս քննադատել են սահմանադրական փոփոխությունների հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար: Հնչել են տարբեր որակումներ:

Գրող, հրապարակախոս, ՀԱԿ անդամ Առաքել Սեմիրջյանն, օրինակ, այս հարցում շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանին, որ կարողացավ ի վերջո ցույց տալ այդ ուժերի իրական դեմքն ու քաղաքական դաշտի դեգրադացումը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանի հետ հանդիպած քաղաքական ուժերն ընդամենը խմբակներ են, որոնցից ամենամեծը ԲՀԿ-ն է:

Նա, մասնավորապես այսպիսի կարծիք է հայտնել. «Դրանք խմբակներ են, նույնիսկ ամենամեծ խմբակը, եթե վերցնենք, ԲՀԿ-ն կարող է լինել: Գագիկ Ծառուկյանից հետո ընդհանրապես այն խմբակ է դարձել: Եթե իրենց կուսակցության առաջնորդին Սերժ Սարգսյանը հանրայնորեն վիրավորում և ամենավերջին բառերն է ասում, ու որևէ մեկը չի գտնվում այդ կուսակցության մեջ, որ պաշտպանի նրան ու նրա գաղափարները ու հանձնում են Սերժ Սարգսյանի դատաստանին, ապա այդ դեպքում մի փոքր դժվար է այդ կուսակցությանը կուսակցություն անվանելը»:

ԲՀԿ-ում այս որակումները «զառանցանքներ» անվանեցին: Aravot.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից հետաքրքրվեց` արդյոք արդարացվա՞ծ են ԲՀԿ-ի հասցեին հնչած նման որակումներն ու քննադատությունը, նա ի պատասխան վրդովվեց. «Զառանցանքների կամ անիմաստ որակումների ու արտահայտությունների պատասխանելու համար ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ցանկություն մեկնաբանելու: Կարծում եմ՝ Ձեր լրագրողական ժամանակը ճիշտ կլինի օգտագործեք ավելի կարևոր հարցեր ուղղելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930