Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի եւ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո ԲՀԿ խմբակցության եւ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնագիտական հանձնաժողովի եւ ԲՀԿ-ականների միջեւ Սահմանադրական բարեփոխումների վերջնական նախագծի շուրջ հավանաբար եւս մեկ քննարկում կլինի, քանի որ այսօր մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում ԲՀԿ-ականների որոշ մտահոգությունների չեն հասցրել անդրադառնալ:
Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցի այլ մանրամասները՝ քիչ ուշ:
Հ. Գ. Ի դեպ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հրաժարվեց հարցազրույցից: Ասաց, որ իր տեսակետը ինքը կբարձրաձայնի այս քննարկումների ավարտից հետո: Վարդան Պողոսյանից Aravot.am-ը մասնավորաբար ցանկանում էր տեղեկանալ, թե ի՞նչ վերաբերմունք ունի ինքը ՍԴ անդամ Կիմ Բալայանի երեկ բարձրաձայնած այն տեսակետի վերաբերյալ, որ մասնագիտական հանձնաժողովը խախտել է նախագահի հրամանագիրը՝ ներկայացնելով ոչ թե Սահմանադրության վերափոխված տարբերակ, այլ նոր նախագիծ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ