Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյան. «Նրա Վահագնի թաղամասի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր»

Սեպտեմբեր 01,2015 16:50

Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ազգային գործարար և բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը: Նա Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցներից առաջինների թվում էր, որ հաստատվեց Հայրենիքում և արմատներ ձգեց՝ կառուցելով ոչ միայն իր հայկական տունը, այլ արարատահայաց մի ողջ թաղամաս՝ Վահագնի թաղամասը՝ որի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր…

Այս խորհուրդն ունեցան ի դեպ, նրա բոլոր ծրագրերն ու ձեռնարկները՝ քաղաքաշինական, մշակութային, թե՝ բարեգործական, որոնք ուղղված էին հայ մշակույթը, հայոց դպրոցը և հայրենիքը զարգացնելուն, շենացնելուն և հզորացնելուն:

Պատիվ եմ ունեցել անձնական մտերմություն ունենալու երևելի հայորդու՝ Վահագն Հովնանյանի հետ՝ պարզ մարդկային զրույցների և աշխատանքային սեղանի շուրջ քննարկելով բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր: Դրանցից շատերն այսօր իրականություն են դարձել, բայց դեռ որքանը մնացին……

ՀՀ քաղաքաշինության նախարարության, հայ ճարտարապետների և շինարարների, անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Վահագն Հովնանյանի ընտանիքին հարազատներին և մերձավորներին:

Վահագն Հովնանյանը արժանավոր ազգային գործիչ էր, ով իր շատ կարևոր ներկայությունն ուներ Հայաստանում ու Արցախում կյանքի կոչված իր բազմաթիվ ծրագրերով՝ այդպիսով իսկ մնալով մեզնից յուրաքանչյուրի հիշողության մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930