Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա ականավոր ռազմական ու պետական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի մահվան մասին:
Գուրգեն Դալիբալթայանը մեծ ավանդ է ունեցել հայոց բանակի կազմավորման ու զորացման գործում՝ իր անունը թողնելով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ:
Կարդացեք նաև
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Գուրգեն Դալիբալթայանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ խոր վշտի այս ծանր պահին մաղթում արիություն ու ոգու կորով»: