Քիչ առաջ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովային դատապարտեց 7.5 տարվա ազատազրկման: Այս տեղեկությունը հաղորդել է Sputnik.az-ը:
Հիշեցնենք, որ դատախազ Ռամզան Գադիեւը դատարանին խնդրել էր Իսմայիլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման եւ նշել էր, որ լրագրողի մեղքն ամբողջովին ապացուցվել է:
Խադիջա Իսմայիլովան մեղադրվում է մարդուն ինքնասպանության հասցնելու մեջ: Նա նաեւ մեղադրվում է խոշոր չափի յուրացումների, անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ