Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բա ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել». ԱԺ նախագահը Ռուբեն Հայրապետյանի մասին

Սեպտեմբեր 01,2015 16:22

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով, կայուն մեծամասնության դրույթը Սահմանադրության նախագծից պետք է տեղափոխվի Ընտրական օրենսգիրք:

Նա այսօր ասաց, որ Վենետիկի հանձնաժողովն էլ կմտածի այդ մասին, կգան համաձայնության:

Հարցին, թե մտահոգվո՞ւմ է սահմանադրական փոփոխությունները տապալելու համար սպասվող «ոչ-ի» արշավից, Գալուստ Սահակյանն ասաց. «Ոչ-ի համար ենք մտահոգվում, որովհետեւ այս տարիների ընթացքում հասարակության մեջ հազիվ ամրապնդվեց, թե ընդդիմությունն ինչ է, հիմա էլ այս հասարակությունը պետք է կարողանա կռահել, թե ոչ-ն ինչ բան է»:

Հարցին, թե ընդդիմությանը մտահոգում է հիմնականում կայուն մեծամասնության եւ երկու ընտրությունների հարցը, կիսո՞ւմ եք ընդդիմադիրների մտահոգությունները, ասաց՝ շարունակվում են ԱԺ քննարկումները, բոլոր խմբագրական տարընթերցման կարիք ունեցող հոդվածները կփոխվեն:

Մեկ այլ հարցին ի պատասխան, թե ինչու ԲՀԿ-ն այդքան հապշտապ փոխեց Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ իր դիրքորոշումը, հիմա կարծեք թե կողմ են, ԱԺ նախագահն ասաց՝ դեռ չի ծանոթացել ԲՀԿ-ի տեսակետին. «Քաղաքական նոր իրավիճակ է, կարող է մի մասը կողմ լինի, մի մասը չմասնակցի»:

Ճշտող հարցին, թե փետրվարյան իրադարձություններից հետո՞ քաղաքական իրավիճակ փոխվեց, երբ Գագիկ Ծառուկյանին չարիք համարեցիք, ու նա դուրս եկավ քաղաքականությունից, պարոն Սահակյանն ասաց. «Այո, իսկ քաղաքականությունը բետոն չէ, որ նույնը միշտ մնա: Յուրաքանչյուր քաղաքական իրավիճակ իր պարտադրանքն ունի: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն իր տեսակետը փոխել է, կերեւա քվեարկության ժամանակ»:

Չե՞ք կարծում, որ ժողովուրդը կարող է աշնանը ընդդիմանալ ու տապալել սահմանադրական փոփոխությունները հարցին էլ, պարոն Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ժողովուրդը ընդդիմանա, որովհետեւ ժողովրդի հետ ամենամեծ շփումները ՀՀԿ-ն ունի, բայց Երեւանի ասֆալտի վրա քաղաքական գործունեություն ծավալողները ամեն օր ժողովրդի անունից հայտարարություններ են անում, մինչդեռ պետք է ամեն օր ժողովրդի հետ հանդիպել, լսել նրանց կարծիքը»:

Հարցին, թե ինչպես եք գնահատում իրավիճակը, որ ՀՀԿ-ում շարունակում են մնալ Ռուբեն Հայրապետյանը, Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը ովքեր շարունակում են ծեծել ու ահաբեկել մարդկանց, նա ասաց. «Տեսակետ եք հայտնում, առաջին արձագանքներով հարցադրումներ եք անում, նման իրավիճակում համապատասխան լիազոր մարմինը կարող է բացահայտել: Բա ինչու քրեական գործ չի հարուցվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930