Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական կայունությունը մոտենում է գերեզմանին». Հր. Բագրատյանը բարկացել է. «Ա1+»

Սեպտեմբեր 01,2015 15:54

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ԿԲ-ն ներկայացրեց իրենց ոլորտը կարգավորող մի շարք օրենսդրական նախագծերի փաթեթ:

ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանին հարց ուղղելով՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակադարձեց նրան՝ նշելով, որ ոչ մի նոր տեղակալ էլ պետք չէ ԿԲ-ին. «ԿԲ խորհրդի անդամներից մեկի վրա դրեք հավելյալ նոր պարտականությունները. ԿԲ-ն պետք է գործ ունենա բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ: ԿԲ-ն այսօր եկել, ասում է՝ գործերս շատ են, մի երկու հատ տեղակալ էլ է պետք, իսկ ես էլ ասում եմ՝ ոչ, դեռ կրճատել է պետք: Ֆոնդային շուկան ձեր ձեռքն եք վերցրել: ՀՀ-ն այսօր միակ երկիրն է, որ զրո է այդ շուկայում: Նույնիսկ Գազայի հատվածում, որտեղ գազանություններ են տեղի ունենում, կապիտալիզացիա է: Ֆինանսական շուկայի այնպիսի մասնակիցներ, ինչպիսիք են օրինակ՝ ապահովագրական ընկերությունները կամ ներդրումային ֆոնդը, դա ԿԲ ոլորտի խնդիրը չէ, այլ Կառավարության հարցն է: Ինչպե՞ս կարող է այդ ամենն անել ԿԲ-ն. շահերի բախում է տեղի ունենում: Դուք բանկերի բանկն եք: Եթե պարզ չէ, այլ կերպ կբացատրեմ, որ հասկանալի լինի»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930