Օգոստոսի 31-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ դիահերձարան է տեղափոխվել 1955 թ. ծնված Դավիթ Դավթյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Դ. Դավթյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն