Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը՝ Զուրաբյանին. «Ես պարզապես ժպտում եւ անցնում եմ»

Սեպտեմբեր 01,2015 14:56

Օրերս Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպեցին ԱԺ խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այդ հանդիպման ժամանակ քննադատեց իշխանություններին եւ Վենետիկի հանձնաժողովին ներկայացրեց, թե ինչ եղավ եռյակի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, երբ ընդդիմացան այդ փոփոխությունների գործընթացին:

Պարոն Զուրաբյանի հնչեցրած քննադատություններին Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ես պարզապես չեմ ցանկանում որեւէ վիրավորական խոսք ասել նմանատիպ մեկնաբանություններին, նմանատիպ մարդկանց: Եթե չեն հասկանում, ուրեմն պետք է ժպտաս եւ անցնես: Պարզապես ես ժպտում եւ  անցնում եմ, չեմ ցանկանում մեկնաբանել նման մարդկանց, որոնք վերարտադրության հարցից են խոսում, նախագահի վերարտադրման ցանկության մասին են խոսում: Ես պարզապես ժպտում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930