ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մասնակցեց սեպտեմբերի 1-ին`
Գիտության և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որը միավորեց առաջին դասարանցիներին, շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին:
Միջոցառումը եզրափակվեց Պուշկինի դպրոցի հարուստ պատմության, անցած երկարամյա ուղու մասին պատմող «Եվ չընդհատվեց սերունդների կապը» փաստագրական ֆիլմի դիտմամբ:
Տեսանյութը վկայում էր այն մասին, որ այս դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, որոնց շարքում են անվանի քաղաքական, հասարակական, արվեստի գործիչներ երբեք չեն ընդհատել կապը հարազատ կրթօջախի հետ և մեծ սիրով են մասնակցում կազմակերպվող տասնյակ միջոցառումներին, նախաձեռնում հանդիպումներ աշակերտների հետ:
Կարդացեք նաև
Մոսկովյան 17-ը այն հասցեն է, որը դպրոցի ուսուցչական կոլեկտիվի խոսքով` միշտ հարազատ է բոլոր «պուշկինցիների» համար:
Արմեն Մուրադյանը հանդիպեց նաև միջին դասարաններում իր աշխարհագրության ուսուցչուհի Ելենա Միքայելյանին, կիսվեց դպրոցի, նրա մանկավարժական յուրահատուկ մոտեցմամբ առանձնացող դասաժամերի մասին ջերմ տպավորություններով:
Նա մաղթեց իր ուսուցչին առաջին հերթին քաջառողջություն, որ դեռ շատ սերունդներ հնարավորություն ունենան վայելելու նրա խիստ, բայց ցանկալի ներկայությունը դասարանում:
Մանկավարժական, կրթական յուրահատուկ ավանդույթներ ունեցող այս դպրոցն անցել է ժամանակի քննությունը` պահպանելելով կայուն տեղը մայրաքաղաքի լավագույն հանրակրթական հաստատությունների շարքում։
Տոնական միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն