Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն Aravot.am-ին ահազանգել են, որ Սահմանադրության նախագծում սփյուռքի դերը նսեմացված է: Նրանք գտնում են, որ Սահմանադրությունը բավականաչափ տեղ եւ դեր չի նախատեսում սփյուռքի համար եւ չի նշված, թե նրա մասնակցությունը Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքում ինչ չափով է:
Բացի այդ, դժգոհություն կա, որ սփյուռքի մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումներում նույնպես չի ապահովված:
Այս առնչությամբ մենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն եք դիտարկումների հետ: Նա պատասխանեց. «Ես նման բողոքներ չեմ լսել: Համաձայն չեմ դիտողության հետ: Մեկ հոգի կարող էր նամակ գրել, բայց եթե առարկայական կոնկրետ հարցեր ունեն, թող դիմեն, կքննարկենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ԴԱՍԱԿԱՆ դաշնակի կարծիք: Մարտի մեկից հետո էլ բան չէին տեսել ու գնացին պաշտոն-թուլափայ վերցրեցին: Հիմա նույն փուլափայ-պաշտոնի համար դարձել են կույր եւ խուլ: Դաշնակ են. սրանով ամեն ինչ ասված է: