Կինոռեժիսոր, սցենարիստ, «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանի պատկերացմամբ, բանակը երեխայի պես է, պետք է սիրել իր թերություններով ու առավելություններով:
Այսօր «Հենարան» ակումբում նա կարծիք հայտնեց, որ բանակի թերությունները պետք է շտկել առանց դրանք բարձրաձայնելու, հետո գովեց հայ զինվորներին. «Մեր տղաները գործնական ապացուցեցին, որ մեր 18-19 տարեկանները հազար հատ ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայիններ արժեն: Թշնամու դիվերսիոն խմբերը ուղղակի չունեն հնարավորություն մեր ժամկետային ծառայողներին մոլորեցնելու: Ճիշտ է, գողի նման եկան ու մեզ կորուստներ տվեցին մի երկու-երեք հոգի, բաց դա անընդհատ չէ, իրենք էլ շատ կորուստներ ունեն, ու դա չեն կարողանում իրենց հասարակությունից թաքցնել: Ես փորձում եմ իրենց ներքին շուկայից ինֆորմացիա քաղել, նրանց մոտ պանիկա է, այնտեղ կոտորվում են»:
Արշակ Զաքարյանի խոսքով, ոչ ճիշտ մշակված դիվերսիոն գործողությունների արդյունքում հակառակորդը բավականին լուրջ մարդկային կորուստներ է ունեցել: Ըստ կինոռեժիսորի, ադրբեջանցիները սիրում են հայերի համար նշանակություն ունեցող օրերին ակտիվություն ցուցաբերել եւ ապացուցել, թե ուժ ունեն, բայց՝ «Փորձը ցույց է տալիս, որ դա իրենց համար վատ է վերջանում»:
Նա նաեւ պատմեց, թե ինչպես որոշեցին օժանդակ օգնություն ցուցաբերել սահմանապահներին. «Տանը երկու հեռադիտակ, կամերա ունեի, մտածեցի` հեռադիտակ ուղարկեմ սահման: Չէինք սպասում, բայց մեր նախաձեռնությունը մեծ թափ առավ, ամեն տեսակի սարքավորումներ հավաքեցինք, որոնք սահմանապահ զինվորի կյանքը հեշտացնում են, հաճելի դարձնում: Մոտ 25 հազար դոլարի չափ, տարբեր տեսակի բաներ է գնվել ու բաժանվել է մեր դիրքապահներին: Մեզ աջակցել են թե հայաստանցիներ, թե սփյուռքահայեր»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ