Ծրագիրը կազմակերպվում է Տալլինի միջազգային կինոփառատոնի Baltic Event նախաձեռնության, Ռուսական RFilms և CTB Film Company ընկերությունների համատեղ ջանքերով` Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր EAVE (European Audiovisual Entrepreneurs) և Creative Europe MEDIA կառույցների աջակցությամբ: B’EST-ը նախատեսված է Եվրոպական Միության և ԱՊՀ երկրները, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող կինոպրոդյուսերների համար, ովքեր ունեն միջազգային համագործակցության նպատակ և միջազգային համատեղ արտադրության համար պատրաստ կինոնախագծեր:
Ութ կինոպրոդյուսերներ, չորսը` Եվրոպական Միության անդամ երկրներից և չորսը` ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Ուկրաինայից, ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից` միջազգային շուկայում հեռանկարային համարվող իրենց կինոնախագծերով ծրագրին մասնակցելու համար: Այս տարի Հարավային Կովկասից ընտրված է երկու կինոնախագիծ` հայկական Պարալլելս Ֆիլմ կինոընկերության ` «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ»` ռեժիսոր Մարինե Զաքարյան, Պրոդյուսերներ` Հովհաննես Գալստյան, Րաֆֆի Նիզիբլյան, Կարեն Ծատուրյան և ադրբեջանական` «ԶԱՄԲՅՈՒՂ», ռեժիսոր Իմմամադին Հասանով:
B’EST-ը բաղկացած է երկու սեմինարներից, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 7 -11-ը Սանկտ Պետերբուրգում և նոյեմբերի 15-18-ը Տալլինում: Դրանք ներառում են սցենարի զարգացում, ֆիլմերի ֆինանսավորման Արևելյան և Արևմտյան աղբյուրների, համատեղ արտադրության իրավական ասպեկտների, մարքեթինգային ռազմավարությունների մասին գիտելիքների փոխանակում: Երկու սեմինարների միջև պլանավորված են առցանց նիստեր` մասնակիցների և դասախոսների միջև: Հաղթող կինոնախագիծը ստանալու է P.O.V. Film Fund-ի կողմից սահմանած 10000 Եվրո մրցանակը:
Մարինե Զաքարյանի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ֆիլմը 2005-ին հիմնադրված Պարալլելս Ֆիլմ կինոընկերության 4-րդ լիամետրաժ կինոնախագիծն է՝ ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ (2009), ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ (2014) և ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ (նկարահանումների մեջ) ֆիլմերից հետո: Ֆիլմը` 19րդ դարավերջին Հայաստանի գյուղերից մեկում տեղի ունեցած, մի ընտանիքի պատմություն է, էպիկական դրամա, որի գործողությունները ձգվում են 3 տասնամյակ: Ֆիլմի հիմքում ռեժիսորի տատիկի հուշերն են: Ֆիլմը համատեղ արտադրություն է Բուլղարիայի և Ռումինիայի հետ, էկրան կբարձրանա 2017-ին:
Հղումներ`
https://be.poff.ee/best-eave-announces-project-slate/
https://eave.org/news/best-eave-announces-project-slate/
B’EST EAVE 2015ի ընտրված կինոնախագծեր.
1. MY GRANDMA’S LOCKS / ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ
Պրոդյուսերներ Հովհաննես Գալստյան, Րաֆֆի Նիզիբլյան, Parallels Film, Հայաստան
Ռեժիսոր Մարինե Զաքարյան
2. DON’T FORGET TO BREATHE / ՄԻ ՄՈՌԱՑԻՐ ՇՆՉԵԼ
Պրոդյուսեր Հելեն Վինոգրադով, Vincent Films, Էստոնիա,
Ռեժիսոր Հելեն Տակկին
3. THE GREAT BEAR / ՄԵԾ ԱՐՋ
Պրոդյուսեր Մարիա Ֆորստրում, Tast Films Oy, Ֆինլանդիա,
Ռեժիսր Յան Ֆորստրում
4. THE LONGEST BIRTHDAY / ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Պրոդյուսեր/Ռեժիսոր Մաքսիմ Դաշկին, Victoria Films, Ռուսատան
5. BASKET / ԶԱՄԲՅՈՒՂ
Պրոդյուսեր Անդրա Պոպեսկու, Conset/Free Art, Ադրբեջան/Ռումինիա
Ռեժիսոր Իմմամադին Հասանով
6. OTAR’S DEATH / ՕԹԱՐԻ ՄԱՀԸ
Պրոդյուսեր Եվա Բլոնդիու, Color of May, Գերմանիա
Ռեժիսոր Յոսեբ “Soso” Բլիաձե
7. SENAFON / ՍԵՆԱՖՈՆ
Պրոդյուսեր Աննա Շալաշինա, 2D Celluloid, Ռուսաստան
Ռեժիսոր Կոնստանտին Չարմադով
8.SUNBURNED / ԱՐԵՎԱՀԱՐՎԱԾ
Պրոդյուսեր Յոհաննա Օստ, Flickfilm, Գերմանիա
Ռեժիսոր Կարոլինա Հելսգարդ
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ