Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դասադուլը չիրականացավ. ուսանողներին ճնշել են

Սեպտեմբեր 01,2015 14:05

Այսօր Ազատության հրապարակում «Երիտասարդական ընդվզում» նախաձեռնությունը նախատեսում էր անցկացնել սահմանադրական բարեփոխումների թեմայով ակցիա, որից հետո մի խումբ ուսանողներ իրենց նախաձեռնությամբ դասադուլ էին իրականացնելու: Սակայն, երբ այցելեցինք Ազատության հրապարակ, պարզվեց, որ նախաձեռնությունը չի իրականանալու, դասադուլ չի լինելու, ավելին, եթե քննարկում լինի էլ, ապա ուսանողների հիմնախնդիրների վերաբերյալ, ոչ թե սահմանադրական բարեփոխումների:

Ազատության հրապարակում հավաքվել էին ընդամենը չորս երիտասարդ: Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ նախաձեռնությունը չիրականացավ, ճնշումնե՞ր են իրենց նկատմամբ իրականացվել, նախաձեռնության անդամներից Հովհաննես Ղազարյանը պատասխանեց. «Ճնշումներ եղել են նախաձեռնող խմբի երկու անդամների նկատմամբ: Նրանց ծնողներին զանգել են աշխատանքից հեռացնելու նպատակով: Բացի այդ, Ֆեյսբուքում սադրիչ նյութեր են պատրաստվել՝ իբր սա Հիմնադիր խորհրդարանի հետ է կապված: Սա իմ և իմ ընկերների նախաձեռնությունն է, թող մարդկանց չխաբեն: Իշխանությունների կողմից իրենց սպասարկող լրատվամիջոցով են տարածել այդ նյութը և հարյուրամյակն առանց Ժիրայր Սեֆիլյանի խմբով»:

Հովհաննես Ղազարյանին ևս 2013-ին դասադուլների մասնակցելու պատճառով Ինֆորմատիկայի պետական քոլեջից հեռացրել են: Սակայն նա տեղեկացրեց, որ այդ ճնշումներն ազդեցություն չեն ունենալու և իրենք նախաձեռնում են նոր ֆեյսբուքյան միջոցառում կազմակերպել ուսանողների հիմնախնդիրների թեմայով: Նշեց, թե պայքարելու են ՀՀԿ-ական ուսխորհուրդների և կաշառքների դեմ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930