Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ.
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անունից
սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մեր երեխաները պետք է ունենան ժամանակին համահունչ գիտելիքներ, ստանան հայեցի դաստիարակություն, լինեն բազմակողմանի զարգացած, քանի որ միայն այդպիսի սերունդն է ունակ կյանքի կոչելու մեր ազգի ու պետության բոլոր նպատակները: Այդ գործում իրենց անգնահատելի ավանդն ունեն նաև մեր մանկավարժները` ուսուցիչներն ու դասախոսները, որոնց տված գիտելիքների հիման վրա են ձևավորվում մեր ազգին և պետությանն արժանի քաղաքացիներ:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացվող ծրագրերի առաջնահերթությունների շարքում է դասում շնորհալի աշակերտների, ուսանողների խրախուսման, տաղանդի բացահայտմանն ուղղված ծրագրերը: Մեր ծրագրերը ուղղված են Ձեզ և մենք ուրախ կլինենք, եթե դուք ձեր առաջարկություններով օգնեք մեզ՝ միասին գտնելու ճիշտ լուծումներ: Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, «Ծառուկյան» հիմնադրամը սպասում է ձեր առաջարկներին՝ ինչպիսի՞ ծրագրեր, ի՞նչ մրցույթներ, ինչպիսի՞ միջոցառումներ կցանկանայիք, որ ֆինանսավորվեին հիմնադրամի կողմից: Եկեք միասին ընտրենք առաջնահերթությունները: Բոլոր առաջարկները հաշվի կառնվեն, իսկ լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Հիմնադրամի և շահառուների կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մենք կարևորում ենք, որ դուք ինքներդ մատնանշեք այն ոլորտները կամ ծրագրերը, որոնք առաջնահերթ ֆինանսավորման անհրաժեշտություն ունեն: Առաջարկները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին:
Կարդացեք նաև
Կրկին ու կրկին շնորհավորելով Սեպտեմբերի մեկի կապակցությամբ, մեր աշակերտներին և դասախոսներին մաղթում եմ առողջություն, մեծ ձգտում և աշխատասիրություն` կյանքի ամենանվիրական երազանքների իրականացման գործում:
Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Իվետա Տոնոյան
Պարոն Ծառուկյան ես Հայրապետյան Հասմիկն եմ ապրում եմ Վայոց Ձոր մարզի գյուղ Նոր Ազնաբերդում:Ես սովորում եմ Եվրասիա միջազգային համալսարանում,սակայն բավարար միջոցներ չունենալու համար ես դուրս եմ մնացել համալսարանից,իմ ծնողները հնարավորություն չունեն ինձ կրթության տալու քանի-որ ծնողներս չեն աշխատում և հնարավորություն չկա աշխատելու:Ես ունեմ երկու քույր և նրանք ստացել են բարցրագույն կրթություն ծնողներիս շնորհիվ սակայն ծնողներս այժմ հնարավորություն չունեն իմ ուսման վարձը վճարելու :Խնդրում եմ օգնեք ինձ ուսումը շարունակելու. (Եթե հնարավոր է վճարել ուսման վարձի գոնե մի մասը կամ տրամադրել որևէ աշխատանք )
Պարոն Ծառուկյան ես Թերմինե Նավոյանս ապրում եմ Արագացոտն մարզ գյուղ Լերնարոտում 1 փողոց 16տուն շատ վատ պայմաներում եմ ապրու եթե կարող եք օգնեք այլևս չեմ կարողանում պահել 5 երեխաներիս չունեմ պայմաներ չեմ աշխատում 6 երորդ երեխաս ճառայում է բանակում պաշպանելով մեր հայրենիքս դեռ 3 տղա էլ ունեմ բանակ ուղարկելու ևս մեծ աղջիկս ամուսնացած է ունեմ 7 երեղա խնդրում եմ կապ հաստատեք մեզ հետ մի անտեսեք մեզ դուքեք մեր հույսը դեզ շատ ենք սիրում կապվեք մեզ հետ աղաչում եմ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/09/01/604487/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից