ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունիում մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
2015թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 68,2 կմ հատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Դ.Դավթյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ):
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե