Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ՏԿԱԻ նախարարը հանդիպեց Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Սեպտեմբեր 01,2015 13:11

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին`վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով տիկին դեսպանին՝ նախարար Երիցյանը գոհունակություն հայտնեց ԱԻ ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կընդլայնվի և կզարգանա:

Դեսպան Լիչը նշեց, որ առաջին իսկ այցից ՏԿԱԻՆ շատ տպավորված է եղել նախարարության աշխատելաոճով և ոլորտում գործառնության ժամանակակից մոտեցումներով ու աշխատանքային մեթոդիկայով: «Ես հատկապես տպավորված եմ արտակարգ իրավիճակների ոլորտում հաշմանդամ աշխատակիցներին ներառելու ձեր ծրագրով»,-շեշտեց տիկին դեսպանը: Տիկին Լիչը նշեց, որ նախկինում Մեծ Բրիտանիան արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցել և այս ոլորտում նախարարության ու դեսպանատան նախաձեռնությունը հիրավի հաջողել է:

Արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում դեսպան Լիչը ՏԿԱԻ նախարարին հրավիրեց այցելել Մեծ Բրիտանիա՝ ծանոթանալու արտակարգ իրավիճակներում գործառնելու բրիտանական փորձին: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարար Երիցյանը շեշտեց, որ տարբեր երկրների փրկարարները միշտ միմյանցից սովորելու բան ունեն: «Մեր համակարգը պետք է առավելագույնս բաց լինի, մենք միշտ պետք է պատրաստ լինենք տեսնելու և շտկելու սեփական թերությունները, իսկ սեփական աշխատանքը կատարելագործելու ճանապարհներից մեկը միջազգային փորձի փոխանակումն է»,-ասաց ՏԿԱԻ նախարարը:

Դեսպան Լիչը հետաքրքրվեց նաև տարածքային կառավարման ոլորտում առկա գործընթացներով՝ մասնավորապես համայնքների խոշորացման ծրագրի ընթացքով: ՏԿԱԻ նախարարը ներկայացրեց Հայաստանի երեք մարզերում (Տավուշ, Լոռի, Սյունիք) ներկայումս ընթացող համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի վերջիններս հաջողեն:

Հանդիպման ավարտին նախարար Երիցյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց համագործակցության բարձր մակարդակի համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930