Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ վարորդին մահացու հարված հասցրած անձին հայտնաբերել են

Սեպտեմբեր 01,2015 12:27

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 30-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում 100 հոգի ծեծելով սպանել են հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին, որը հարբած վիճակում 5 մեքենայի է հարվածել:

«LifeNews»-ի տվյալներով՝ հայտնաբերվել է Խլղաթյանին մահացու հասցրած անձը: Դեպքից հետո մի շարք ականատեսներ հայտնել էին, որ այդ մարդը նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրեյ Զ.-ն է: Նա ոտքով ծանր հարված էր հասցրել հայ վարորդի գլխին, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր:

«Գյուղի բնակիչը կանչվել է հարցաքննության: Նա ներկայացել է իր փաստաբանի հետ: Տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ եւ հղում է կատարել ՌԴ սահմանադրության 51-րդ հոդվածին: Այժմ նա գտնվում է ոստիկանության բաժնում»,- ասել է «LifeNews»-ի իրավապահ մարմինների աղբյուրը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930