Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանին մեղադրում են գողության մեջ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 01,2015 12:00

Այս դեպքից հետո ակտիվիստ Վահան Մարտիրոսյանն իր բնակարանում չէր ապրում, տեղափոխվել էր  իր մտերիմներից մեկի՝ Ռուզաննա Մարգունու տուն։

Ըստ «Ժողովրդի» տեղեկությունների՝ Ռուզաննան, որը գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող է, Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը ապաստան է տվել։ Բայց ակտիվիստ Վահանն այստեղ էլ է արկածների մեջ ընկել։

Նա մտերմուհու տանը մնացել է 5 օր, իսկ երբ հեռացել է կնոջ հետ, Ռուզաննա Մարգունին պարզել է, որ իր բնակարանից մոտ 3.820 դոլար գումար է անհետացել։ Բացահայտելուց հետո նա շտապ դիմել է իրավապահներին։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Ռուզաննան պատմեց, որ Վահանի հետ ծանոթացել է հետեւյալ պայմաններում. «Մեկ տարի առաջ բռնաբարված մի կնոջը պաշտպանելու համար Վահանը ստորագրահավաք էր իրականացնում, այդպես ճանաչեցի, ու մտերմացանք։ Եվ երբ իմացա, որ ծեծել են, ինքն էլ խնդրեց, թե Ռուզաննա ջան, դրսում եմ հայտնվել, ասեցի՝ արի, ես մենակ եմ։ Կնոջ հետ եկավ, երեք օր մնաց ու փողերս էլ տարավ։ Ես եմ մեղավորը։ Ոնց կարելի էր այդքան նրան վստահել։ Գումարս կոմպյուտերի սեղանի խորքում էի դրել եւ այդ օրերին երկու անգամ մենակ թողեցի տանը, ու այդ ընթացքում է տարել։ Գրառում էր արել, որ իրենից տուժածները թող դիմեն Թոխմախի Մհերին. փոխհատուցում կստանան։ Երբ տեսա գումարս չկա, զանգահարել եմ իրեն, անհասանելի էր, ու երեւի արդեն երկիրը լքած էլ կլինեն։

Իմ տանից դուրս գալուց հետո վարձով տուն էին գտել, անգամ տան տեղն եմ իրավապահներին ցույց տվել, բայց այնտեղ էլ մարդ չկար։ Հիմա նախաքննություն է ընթանում, տեսնենք՝ ինչ կլինի»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930