«Իրականում, կրակոցների թիվը մեկ ավելանում, մեկ պակասում է»,- սեպտեմբերի 1-ին Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոց այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ վերջին ժամանակահատվածում շփման գծում կրակում են ականանետերից. «Իհարկե՛, մենք ապահովում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը նաեւ ե՛ւ անվտանգության խնդիրները, ե՛ւ հակառակորդին հետեւելը, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Նաեւ մի քանի փորձեր են եղել դիվերսիոն հետախուզական խմբերի գործունեության, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են մեր հայկական ստորաբաժանումների կողմից: Իրավիճակը վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայկական բանակը ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է եւ լավագույն կերպով իրականացնում»:
Նախարարը հավելեց, որ լարվածությունը ոչ մի իրադարձության հետ չի կապում. «Իրենք իրենց քաղաքականությունը միջազգային հանրության հետ առնչվելու շրջանակներում եւ նաեւ ժողովրդին ներքին խնդիրներից շեղելու համար են իրականացնում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ