Շախմատիստ Սերժ Սարգսյանին, ի վերջո, հաջողվեց Հայաստանյան կուսակցությունների ներսում «կռիվ գցել»՝ թեժ աշնան խոստումներով հասարակության կերակրող ընդդիմադիրների համար «նոր զբաղմունք» ապահովելով։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծով Սերժ Սարգսյանը ոչ միայն քաղաքական նոր օրակարգ սահմանեց, այլեւ կուսակցությունների ներսում ինքնամաքրման նոր փուլ սկսեց։
Ամենադաժան իրավիճակն, իհարկե, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունում է։ Առանց այդ էլ պառակտված խորհրդարան այս խմբակցությունը (Նիկոլ Փաշինյանն առանձին կուսակցության է անդամագրվել՝ մերժելով ՀԱԿ-ին, Ստեփան Դեմիրճյանն իր կուսակցությունն ունի, Հրանտ Բագրատյանը՝ իր, նրանք ԱԺ-ում, ըստ էության, գործում են միանձնյա) կանգնած է փլուզման եզրին։ ՀԱԿ-ի «գծից շեղվել է» նաեւ ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը։ Եվ փոքր այդ խմբակցությունում, ըստ էության, 3 անդամ են մնացել՝ Գագիկ Ջհանգիրյանը, որն առանձնապես ակտիվ չէ, ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը։
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Լյուդմիլա Սարգսյանից պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը այն բանի համար, որ նա ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով փորձ է արվում ճնշում գործադրել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի վրա։
Կարդացեք նաև
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում