Օգոստոսի 31-ին, ժամը 01.42-ին, «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն»-ից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 1978 թ. ծնված Վախթանգ Խ.-ն /2015 թ. հուլիսի 23-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ/ և 1996 թ. ծնված Վարդան Մ.-ն /2014 թ. օգոստոսի 11-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ/ ժամը 00.30-ին փախել են հոգեբուժարանի 2-րդ բաժանմունքից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք փախուստի են դիմել հոգեբուժարանի 2-րդ բաժանմունքի պատուհանի ճաղավանդակը բացելով:
Օգոստոսի 31-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Արմավիրի և Էրեբունու բաժիններիի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Լենուղի գյուղից հայտնաբերվել և բերման են ենթարկվել Վախթանգ Խ.-ն /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով/ և Վարդան Մ.-ն /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
ՀՀ ոստիկանություն