Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը այս տարվա առաջին կիսամյակում ներդրումները նվազեցրել է ավելի քան 12 անգամ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 01,2015 11:29
drosh

Այս տարվա աոաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից նվազելով մինչեւ 65 միլիոն դոլարի։

Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները։ Բացառություն է կազմում թերեւս միայն հանքարդյունաբերության ոլորտը։

Ուշագրավ է, որ առաջին կիսամյակն է, ինչ Հայաստանը գտնվում է նոր տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, եւ հայտարարվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կշատանան։ Փաստորեն տեղի է ունեցել հակառակը։

Իսկ առավել ուշագրավ է այն, որ ԵՏՄ շրջանակներում մեր կարեւորագույն գործընկերը եւ ՀՀ տնտեսության մեջ ավանդաբար ամենամեծ ներդրումներն անող Ռուսաստանը այս տարվա առաջին կիսամյակում ներդրումները նվազեցրել է ավելի քան 12 անգամ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930