Երեկվանից Կիրանց-Ոսկեպար հատվածում, սահմանամերձ չեզոք հատվածում են գտնվում ցլիկ եւ կով: Անասունները արածում են հայկական դիրքերից առաջ, Ոսկեպար գետի աջ ափին, ադրբեջանական դիրքերի դիմաց: Հայտնի է, որ անասունները Ոսկեպարի բնակիչներին չեն պատկանում: Դրանք հավանաբար պատկանում են Կիրանց կամ Աճարկուտ գյուղերի բնակիչներին:
Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ օգոստոսի 31-ին այդ տարածքից Կիրանցի բնակիչներին պատկանող անասուններ են տարհանվել: Որոշ անասնատերեր սովոր են առանց հսկողության թողնել իրենց խոշոր եղջերավոր անասուններին, դրանք էլ ձգտում են գետամերձ, կանաչ արոտը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ