Սերժ Սարգսյանի հետին մտքերը շատ ճիշտ կարդացող մի լրատվամիջոց օրերս ավելի էր վախեցրել հակաբարեփոխականներին։ Գրել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրակեղծիքների շնորհիվ խորհրդարան մտցնել եւս մեկ յուրային ուժ, նրա հետ կազմել կայուն մեծամասնություն եւ իշխանափոխության պատրանք ստեղծելու համար հենց այդ ուժին փոխանցել իշխանությունը։ Տրամաբանակա՞ն է։ Իհարկե, տրամաբանական է։
Բայց տրամաբանակա՞ն է, արդյոք, որ նախագահի այդ հնարավորություններից դժգոհ քաղաքական ուժերը պայքարում են նախագահի մենիշխանության ինստիտուտն անփոփոխ պահպանելու համար։ Իսկ չե՞ն մտածում, որ նույն Սերժ Սարգսյանը կարող է ոչ միայն քաղաքական ուժ մեջտեղ բերել, այլեւ իրավահաջորդ՝ թագաժառանգ, եւ նրան փոխանցել իր թագավորությունը։ Մենք այդպիսի իշխանափոխություններ ունեցել ենք, չէ՞… Լեւոնը բերեց Ռոբերտին, Ռոբերտը բերեց Սերժին…
Սահմանադրական բարեփոխումներից վախենալու եւ դրանք գերբնական ուժերի հետ կապելու փոխարեն, պարզապես պետք է մարմնաշարժություն կատարել եւ սեփական ներդրումն ունենալ նոր սահմանադրության մեջ, որպեսզի հետագայում կարողանաս իշխող կուսակցությանը դնել ծանր կացության մեջ եւ իշխանափոխություն իրականացնել։
Մյուս կողմից էլ չի բացառվում, որ իշխող կուսակցությունը 51 տոկոս քվե չստանալու դեպքում դիմի հենց ձեզ՝ երկրորդ փուլում կայուն մեծամասնություն (կոալիցիա) ձեւավորելու նպատակով։ Ահա այդ ժամանակ էլ հնարավոր է միավորվել եւ հաղթանակ տանել երկրորդ փուլում։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում