Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետը հակապետական հայտարարություն է արել. «Ժամանակ»

Սեպտեմբեր 01,2015 11:06

Ուսումնական տարվա մեկնարկի նախօրեին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի՝ ներառական կրթության մասին դատողությունները, մեղմ ասած, հուսադրող չեն, ավելին՝ հակասում են օրենքին։

«Ներառական կրթությունն անհրաժեշտություն է, շատ կարևոր է, և որևէ մեկը դրան դեմ չէ։ Այստեղ խնդիրն այլ է. դասարանի երեխաների քանի տոկոսը պետք է հաշմանդամություն ունեցող երեխաներ լինեն, երկրորդ՝ առաջին դասարանցի երեխաները, երբ առաջին անգամ մտնում են դասարան, առողջ երեխաները ունենում են հոգեբանական խնդիր, որովհետև կողակցի այս կամ այն արձագանքը, վարվեցողությունը որոշակի սթրես է: Անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրին, – ասել էր փոխքաղաքապետը:

Դիտարկմանը, թե եթե պաշտոնատար անձինք են ներառական կրթական համակարգի դեմ խոսում, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ համակարգը մեզ մոտ պարզապես չի գործում, «Բարև Երևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Այդ տեսակետը հնչեցնելը գունեղ ցուցադրությունն է այն բանի, որ մեր պաշտոնյաները նախ օրենք չեն կարդում, որի պարտականությունն ունեն, քանի որ ոլորտում պետական քաղաքականություն են իրականացնում, նաև այդ քաղաքականության տարածման պատասխանատուն են: Նման հայտարարությունը ևս մեկ անգամ ի վնաս իրենց է խոսում և բացահայտում է նրանց անտեղյակությունը այն քաղաքականությանը, որը որդեգրել է պետությունը: Եթե ներառական կրթությունը լիներ Արամ Սուքիասյանի ժամանակներում, ինքն այսօր արդեն հաստատ դրա ջատագովը կլիներ: Նա դպրոցական տարիներին այդ բարությամբ կներշնչվեր, կտեսներ, անմիջապես իր մաշկի վրա կզգար, թե ինքը որքան է փոխվում այն միջավայրում, որտեղ բոլոր երեխաների բազմազանությունն առկա է: Այդ բազմազանությունը շատ բան կսովորեցներ, և ինքն այսօր նման հակապետական հայտարարություն չէր անի»:

 

Սիրանույշ Պապյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930