Դանիել Վարուժանի անվան դպրոցի հենց «քթի տակ» տեղադրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «MAC ALEX» ընկերության վիսկու գովազդային վահանակներն անհետացել են:
Այսօր սեպտեմբերի մեկի առիթով Դ. Վարուժանի անվան դպրոց այցելած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանից (Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին) Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչու են ընտանեկան բիզնեսը գովազդում հենց դպրոցի հարեւանությամբ, երեխաներին փոքր հասակի՞ց են վարժեցնում ալկոհոլային խմիչքին: Պարոն Ալեքսանյանը չցանկացավ պատասխանել, ասաց՝ հետո կպատասխանեմ անպայման:
Մեր հարցին, թե որպես վարչական շրջանի ղեկավար Ձեր թույլտվությամբ են գովազդային վահանակները փակցվում, չե՞ք կարծում, որ անհարմար վայր է ընտրվել, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Գովազդը փակցվել էր մինչեւ օգոստոսի 31-ը, ինչպես տեսնում եք հիմա գովազդ չկա փակցված, այլեւս չկա, չէ՞, ու այսուհետեւ չի լինելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ