Սոս Գիմիշյանն ասում է, որ շտապելու կարիք չկա, նրա համոզմամբ՝ ողջ ազգն է դուրս գալու այս «չարեփոխումների» դեմ եւ «ոչ» ասելու։ «Շատ շուտով մենք բոլորին իրազեկելու ենք նոր սահմանադրության հակամարդկային, հակաազգային բնույթը՝ չմտնելով այն մանրամասների մեջ, թե ով ինչ աթոռ է զբաղեցրել, ով ում ինչ հանձնարարեց, այդ իշխանական կռիվը, ում ինչ բաժին է հասնում։ Մեծ հաշվով, դա մեր ժողովրդին չի էլ հետաքրքրում, մեր ժողովուրդը շուտվանից օտարված է իշխանությունից, եւ չի հետաքրքրում նրան, թե ով ինչ պաշտոնի կռիվ է տալիս, նույն գող-ավազակ համակարգն է, ով էլ գա, ոչինչ չի փոխվի։ Իրեն կարող է հետաքրքրել այն, որ իր երեխային են օտարելու կամ ծախելու գոմիկներին, իրեն կարող է շատ հետաքրքրել, որ Սեւանը կամ Մեղրին կարող են ծախել՝ հողի վաճառքի մասին դրույթների համաձայն, կարող է հողն այնքան վաճառվել, որ մի օր տնվորի կարգավիճակում ինքը հայտնվի։ Կարող է հետաքրքրել այն, որ իրեն ոչ թե սեփական իշխանությունը ղեկավարի, այլ դրսից, որ ընտանիքը բուծարան է դառնալու, կամ վաղը եկեղեցով կարող են այլասերվածներին ամուսնացնել»,- վրդովվում է նա։
«Մենք «Հայաստան ժողովրդական» կուսակցության ներքո 8-9 կուսակցություն ենք միավորվել, մտավորականների խոշոր բանակ ունենք, լուրջ համագործակցություն ունենք բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ դաշտային հրամանատարների կառույցի հետ, բավական լուրջ ուժ ենք։ Ես տեսնում եմ փոփոխությունները կանխելու ռեսուրս, ես պատրաստվում եմ անգամ թշնամիներիս հետ պայքարել այս նախագծի դեմ։ Ավելի լավ է Սերժ Սարգսյանը 100 տարի մնա իշխանության, քան այս սահմանադրությունն անցնի։ Սա ամենակարեւոր կռիվն է 25 տարվա ընթացքում, սա ոչ պակաս կռիվ է, քան Արցախի պատերազմը, այստեղ հայ մարդու, հայ ազգի, հայ պետության լինել-չլինելու հարցն է։ Չեմ չափազանցնում։ Որովհետեւ այս սահմանադրությունը տասնապատիկ ավելի սարսափելի է, քան Սերժ Սարգսյանի իշխանությունը։
Եվ պետք չէ ասել, թե Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվել են բոլորը, մի քանի կուսակցություն են, այդպիսի 50-60 կուսակցություն էլ դրսում կան, եթե դրանցով են չափում»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում