Օգոստոսի 31-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ ստացվեց. զանգահարել էր մի քաղաքացուհի և հայտնել, որ Երևանի Մարգարյան փողոցի 41 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել է նշված բնակարանի բնակիչ, 1961 թ. ծնված, նախկինում 7 անգամ դատված Վահան Աղաջանյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 21-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Ռաֆայել Մկրտումյանը: Նա խոստովանել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 1-ի սահմաններում, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել և սպանել բնակարանի հյուրասենյակի բազմոցին քնած Վահան Աղաջանյանին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Ռաֆայել Մկրտումյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն