Օգոստոսի 31-ին, ժամը 23.11-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է պայթեցնել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 21 շենքը:
Ըստ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 1982 թ. ծնված Մ. Ա.-ը փակվել է թիվ 21 շենքի բնակարաններից մեկում և սպառնում է պայթեցնել այն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են շենքի գազամատակարարումը:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարների և ոստիկանների բանակցությունների արդյունքում ժամը 23.39-ին քաղաքացին բնակարանի դուռը բացել է: