Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո ճանապարհը, վախի ճանապարհը

Սեպտեմբեր 01,2015 10:00

Ինչպես մարդու մարմինը բաղկացած է բջիջներից, այնպես էլ նրա երազները հյուսված են էմոցիաներից: Էմոցիաներն ունեն երկու հիմնական աղբյուր՝ վախը (եւ բոլոր զգացմունքները, որոնք ծնվում են վախից) եւ սերը (եւ բոլոր  զգացմունքները, որոնք հիմնված են սիրո վրա): Մենք վերապրում ենք երկուսն էլ, բայց առօրյա կանքում մեծամասնության մոտ գերակայում է վախը:

Հասկանալու համար այդ բոլոր զգացմունքները, պետք է բնորոշել սիրո եւ վախի մի քանի առանձնահատկություններ, որոնք ես անվանում եմ «Սիրո ճանապարհ» եւ «Վախի ճանապարհ»: Այդ երկու ճանապարհները հաշվարկի մեկնակետեր են, որոնք օգնում են մեզ գիտակցելու, թե ինչի վրա է հիմնված մեր կյանքը:

Սերը ոչ մի պարտականություն չի ենթադրում: Վախն ամբողջությամբ կազմված է պարտականություններից: Գնալով վախի ճանապարհով, մենք այդ կամ այն  բանն ենք անում, որովհետեւ պարտավոր ենք: Մենք ունենք պարտականություններ, բայց երբ հայտնվում է մի բան, որը մենք պարտավոր ենք անել, մենք նույն պահին սկսում ենք դիմադրել: Եվ որքան մեծ է այդ դիմադրությունը, այնքան շատ ենք տառապում: Վաղ թե ուշ մեզ մոտ ձգտում է առաջանում՝ խուսափել այդ պարտականություններից: Իսկ սերը, հակառակը, ոչնչի չի դիմադրում: Այդ դեպքում ինչ էլ մենք անենք, մենք անում ենք պարզապես այն պատճառով, որ սիրում ենք: Ամեն ինչ վեր է ածվում հաճույքի՝ դա յուրահատուկ մի խաղ է, որը մեզ ուրախություն է բերում:

Սերը ոչինչ չի սպասում: Վախը լի է սպասումներով: Վախենալով, մենք անում ենք այս կամ այն բանը, որովհետեւ կարծում ենք, թե պարտավոր ենք դա անել եւ ուրիշներից նույնն ենք սպասում: Ահա թե ինչու վախը ցավ է պատճառում, իսկ սերը՝ երբեք: Մենք ինչ-որ բան ենք ակնկալում, եւ եթե դա տեղի չի ունենում, դա մեզ ցավ է պատճառում ու մենք դա անարդար ենք համարում: Մենք մեղադրում ենք ուրիշներին, որ նրանք չեն համապատասխանում մեր սպասումներին: Բայց երբ սիրում ես, ոչինչ չես սպասում. մենք սիրում ենք, որովհետեւ դա ենք ցանկանում, եւ եթե ուրիշ մարդիկ էլ ինչ-որ բան են անում կամ չեն անում, ապա դարձյալ միայն այն պատճառով, որ ուզում են կամ չեն ուզում՝ դրա մեջ ոչ մի անձնական բան չկա: Եթե դու որեւէ բանի հետ հույսեր չես կապում եւ դա տեղի չի ունենում, ապա ի՞նչ խնդիր կա:  Մենք չունենք որեւէ տհաճ զգացմունք՝ ինչ էլ լինի, լավ է: Ահա թե ինչու սիրահարներին գրեթե ոչինչ չի հուզում, նրանք իրարից ոչինչ չեն պահանջում, չեն կապում իրար պարտականություններով:

Սերը հիմնված է հարգանքի վրա: Վախը ոչ մեկին չի հարգում, այդ թվում նաեւ իրեն՝ վախին: Եթե ես ինչ-որ մեկին խղճում եմ, ուրեմն ես նրան չեմ հարգում: Նա որոշումներ չի՞ կայացնում: Բայց եթե ես ստիպված եմ ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել, ուրեմն ես նրան անհարգալից եմ վերաբերվում: Իսկ եթե ես ինչ-որ մեկին չեմ հարգում, ապա փորձում եմ նրան կառավարել:

Միգել Ռուիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ւդեալական է..)))..
    …«Սերը ոչ մի պարտականություն չի ենթադրում:»…
    Բայց չկա պարտականություն – չկա պատասխանատվություն։ Չկա պատասխանատվություն – չկա՝ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ։ (այսինքն, առհասարակ՝ ոչինչ չկա)։
    …«Այդ դեպքում ինչ էլ մենք անենք, մենք անում ենք պարզապես այն պատճառով, որ սիրում ենք:»… ))))..
    Ւսկ դրա համար ինչքան աշխատավարձ ենք ստանում?..))).. (ես պատկերացրի այդ աշխարհը՝ գնում եմ գործի՝ որովհետև սիրում եմ, անում եմ այն՝ ինչը սիրում եմ, ամսվա վերջին՝ ստանում եմ այնքան փող՝ ինչքան սիրում եմ, խանութում էլ՝ ամեն ինչի համալ, վճարում եմ այնքան՝ ինչքան սիրում (ուզում) եմ..)))).. և ոչ մի պարտականություն…))).. երազանքի աշխարհ է, միայն հայտնի չէ, թե ում հաշվին…)))..
    Մի խոսքով… Հերթական ուտոպիստական մոդելը, քանի չես կիրառել, ամեն ինչ շատ գեղեցիկ է..)))..
    Օրինակ. ես վախենում եմ աշատանքից ուշանալ,դրա համար՝ տնից դուրս եմ գալիս բավականին զապասով… ինչ անեմ չվախեամ? Տանից դուրս գամ սիրով և երբ ուզում եմ?..)))..
    Հարկերը նույնպես կվճարեմ սիրով և երբ ուզում եմ, ինչքան ուզում եմ ..)))..
    Ա. Աբրահմյանը՝ ինչ հեքիաթ ասես կպատմի (կամ նրա փոխարեն կպատմեն՝ աշխարհի տարբեր ծայրերոիմ բուսած «մտածողները»), միայն չհասնի ՊԱՅՄԱՆԱԳԻՐ կազմելու և կատարելու, կոնկրետ գործողությունների համար պատասխանատվություններ սահմանելու, վերահսկողության մեխանիզմները ապահովվելու պահին …

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930