«Միայն վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանում տեղի ունեցող սպորտային միջոցառումներին եւ բարեհաջող ավարտված Առաջին եվրոպական խաղերին մասնակցել են Հայաստանը եւ այլ երկրները ներկայացնող 100 հայ մարզիկներ»,- այս հայտարարությունն, ըստ «APA»-ի, արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլ անցած «Բորուսիայի» մրցակիցներից մեկը վիճակահանության արդյունքում ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբն է: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ նա չի կարող վիզա ստանալ եւ նույնիսկ կարող է ձերբակալվել Ադրբեջանի սահմանին:
Հիքմեթ Հաջիեւն այս առնչությամբ կարծիք է հայտնել, թե վերջերս սպորտում եւ քաղաքականությունում սկսվել են ընդհանուր գծեր հայտնվել, սակայն Ադրբեջանը կարծում է, որ սպորտը եւ քաղաքականությունը չի կարելի խառնել եւ սպորտը օգտագործել քաղաքական նպատակներով: «Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակին», ապա այստեղ ցանկացած դեպք առանձին է դիտարկվում»:
«Մասնակցելով նմանատիպ խաղերի, յուրաքանչյուր պետություն հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի կանոններով եւ մրցույթներն անցկացնում են իրենց երկրների տարածքում: Ֆուտբոլին բնութագրող գծերից մեկն այն է, որ խաղը թիմային է եւ այն ընկալվում է ոչ թե անհատական, այլ թիմային ձեւով: «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցն Ադրբեջան կարող կրել ոչ թե անհատական, այլ թիմային այցելության բնույթ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
դե արի ու մի ասա՝«քաքելով էկան,լափելով գնացին»:Պարդոն: