Բիզնեսմեն Գերման Ստերլիգովը, որը մի քանի ժամ առաջ Դոմոդեդովոյի օդանավակայանում ձերբակալվել էր, իրավապահ մարմինների հետ խոսելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին «LifeNews»-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Գերման Ստերլիգովը:
«Խոսքը «Իվան Ահեղից մինչեւ Պուտին» դասագրքի մասին է, որը հրապարակվել է իմ կայքում: Դա այս ամառվա իմ բոլոր խնդիրների բանալին է»,- ասել է Ստերլիգովը եւ պարզաբանել, որ տեքստում Ադրբեջանի իշխանությունների համար կասկածելի ձեւակերպումներ կան՝ կապված Լեռնային Ղարաբաղի պատմության հետ:
Բիզնեսմենը նշել է, որ 3 ժամվա ընթացքում նա շփվել է հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ. «Եվ ոստիկանությունը եւ տրանսպորտային դատախազությունը եւ ԱԱԾ-ն հստակ կատարել են իրենց պարտականությունները: Եվ այժմ, որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, ինձ տուն են թողել»:
Գերման Ստերլիգովը հաճելիորեն զարմացած է ռուսական հատուկ ծառայությունների աշխատանքով: Սակայն նա նշել է, որ Ռուսաստանում դեռ գործում են կանոններ, որոնք ընդունվել են ելցինական դարաշրջանում կապված վարույթի ծայրահեղ բյուրոկրատիայի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ